Հրդեհ է բռնկվել Բեռլին-Աթենք չվերթն իրականացնող ինքնաթիռում
Բեռլինից Աթենք թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սալոնիկի օդանավակայանում՝ օդաչուների խցիկում բռնկված հրդեհի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությանը:
Նշվում է, որ գտնվելով Հալկիդիկի թերակղզու օդային տարածքում, ինքնաթիռի օդաչուն հայտարարել է արտակարգ դրության մասին և վթարային վայրէջք է իրականացրել խցիկում բռնկված հրդեհի պատճառով: Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Մակեդոնիա» օդանավակայանում: Բոլոր 157 ուղևորները, մեկ նորածինը և անձնակազմի 6 անդամները բարեհաջող դուրս են բերվել ինքնաթիռից:
Տուժածներ չկան:
Կարծիքներ