Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ են սկսելու

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ են սկսելու

Ադրբեջանը և Թուրքիան ցամաքային զորքերի և օդային ուժերի մասնակցությամբ համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ են սկսելու:

Զորավարժությունների մեջ ներգրավվել են երկու երկրների բանակների անձնակազմը, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, ականանետեր, ինչպես նաև ռազմական ավիացիա և ՀՕՊ։

Ըստ պլանի՝ զորավարժությունները ցամաքային զորքերի ներգրավմամբ օգոստոսի 1-5-ը կանցկացվեն Բաքվում և Նախիջևանում, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում՝ ռազմական ավիացիայի ներգրավմամբ։

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան, մեկնաբանելով համատեղ զորավարժությունների անհրաժեշտությունը, հայտնել է, որ համատեղ զորավարժություննրն անցկացում են Ադրբեջանի և Թուրքիայի միջր առկա ռազմական համագործակցության շրջանակներում՝ տարեկան սահմանված պլանին համապատասխան: Ըստ Աբդուլաեւայի, տեղի է ունենալու փորձի փոխանակում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում