Ախալքալաքում երեկ տեղի ունեցած սպանության կասկածանքով 27-ամյա հայ երիտասարդ է ձերբակալվել. Վրաստանի ՆԳՆ

Ախալքալաքում երեկ տեղի ունեցած սպանության կասկածանքով 27-ամյա հայ երիտասարդ է ձերբակալվել. Վրաստանի ՆԳՆ

Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժնում հետաքննություն է իրականացվում Ախալքալաքում գրանցված դեպքերի վերաբերյալ՝ կանխամտածված սպանության, զենքի ապօրինի ձեռքբերում և զանգվածային անկարգություններ, ուրիշի սեփականության ոչնչացում, գույքի վնասում։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ներքին գործերի նախարարությունից։

 Նախարարությունից հայտնում են,որ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 1983 թվականին ծնված քաղաքացի Ա.Գ.-ն ձերբակալվել է կանխամտածված սպանության և զենքի ապօրինի ձեռքբերման  կասկածանքով։

Հետաքննությամբ պարզվել է, որ Ա.Գ.-ն, վեճի ժամանակ հրազենից մահացու վիրավորում է հասցրել 1993 թ. ծնված Վ.Մ.-ին:

Հանցագործության գործիք զենքն առգրավված է։

Քրեական գործը հարուցված է Վրաստանի ՔՕ 108-րդ և 236-րդ հոդվածների հատկանիշներով։

Հիշեցնենք, որ երեկ սպանություն է տեղի ունեցել, վեճը ծագել է Դիլիսկա գյուղի Գաբրիելյանի ընտանիքի և Կուլիկամ գյուղի Մարաբյան ընտանիքի միջև։ Ձերբակալվածը Սամվել Գաբրիելյանի որդիներից մեկն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում