«Ալաշկերտը» նոր պայմանագրից մեկ ամիս էլ չանցած դադարեցրել է աշխատանքը Եղիշե Մելիքյանի հետ
Երևանի «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստն 2020 թվականի ամռանն էր գլխավորել «Ալաշկերտը»: Դեկտեմբերին նա երկարաձգել էր պայմանագիրը երևանյան ակումբի հետ:
2015-ին մարզչական կարիերան սկսած 41-ամյա Մելիքյանը նախկինում աշխատել է Դոնեցկի «Մետալուրգի» Մ-19 և Մ-21 թիմերում, գլխավորել է ուկրաինական «Ստալի» Մ-19 և Մ-21 թիմերը: 2017-ին Եղիշե Մելիքյանը գլխավորել է «Ստալի» գլխավոր թիմը, իսկ 2019-ին՝ ուկրաինական «Լվովը»:
Կարծիքներ