Ձկնորսության գնացած ու անհետ կորած քաղաքացու որոնումներն ավարտվել են անարդյունք
Սևանա լճում ձկնորսության գնացած ու անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է «Արևիկ» հանգստի գոտի։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։
Հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Մթության պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։
Կարծիքներ