Ուկրաինան և Կանադան ստորագրել են շուրջ 398 մլն դոլարի վարկային պայմանագիր

Ուկրաինան և Կանադան ստորագրել են շուրջ 398 մլն դոլարի վարկային պայմանագիր

Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը և Կանադայի կառավարությունը համաձայնագիր են ստորագրել Կիևին մոտ 398 միլիոն դոլարի վարկ տրամադրելու մասին՝ 10 տարի ժամկետով։

«Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերխի Մարչենկոն Կանադայի կառավարության հետ ստորագրել է վարկային համաձայնագիր՝ Ուկրաինային 500 միլիոն կանադական դոլար արտոնյալ պայմաններով տրամադրելու համար։ Վարկի մարման ժամկետը 10 տարի է», - ասվում է Ուկրաինայի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Հստակեցվում է, որ միջոցներն ուղղվելու են կառավարության առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում