Փսակի. Գերմանիան ինքը պետք է որոշի՝ դադարեցնել Ռուսաստանից գազ գնելը թե ոչ

Փսակի. Գերմանիան ինքը պետք է որոշի՝ դադարեցնել Ռուսաստանից գազ գնելը թե ոչ

ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Գերմանիան ինքը պետք է որոշի՝ դադարեցնել ռուսական բնական գազ գնելը։ Չորեքշաբթի օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում նման հավաստիացում է արել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Մենք շարունակական քննարկումների մեջ ենք եվրոպացի գործընկերների, այդ թվում՝ Գերմանիայի հետ: Այնուամենայնիվ, դա նրանց որոշումն է: Եվ նախագահ Ջո Բայդենը, իհարկե, աջակցում է հարգում է իրավունքը»,- ասել է ամերիկացի առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում