«Ռոմա»-ն հաղթեց «Կալյարի»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

«Ռոմա»-ն հաղթեց «Կալյարի»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալել էր «Կալյարի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «Ռոմա»-ն առաջինը բացեց խաղի հաշիվը: Մխիթարյանի սկսած գրոհը եզրափակեց Վերետուն: «Գայլերին» հաջողվեց ևս երկու անգամ գրվել «Կալյարի»-ի դարպասը` գոլերը հեղինակեցին Ջեկոն և Մանչինիին: «Կալյարի»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ժոաո Պեդրոն: «Ռոմա»-«Կալյարի»` 3:2:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս հաղթանակի «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում բարելավում է դիրքը և բարձրանում 3-րդ հորիզոնական: Մայրաքաղաքային թիմն ունի 27 միավոր: Առաջատարը «Միլան»-ն է:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում