«Տոտենհեմ»-ն Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում է
«Տոտենհեմ»-ը դուրս եկավ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Ժոզե Մոուրինյոյի «Տոտնհեմ»-ը մրցեց «Ստոք»-ի հետ և առավելության հասավ 1:3 հաշվով: Բեյլի, Դեյվիսի և Քեյնի գնդակները հաղթանակ բերեցին «Տոտենհեմ»-ին:
Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթի»-ն դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթի»-ն արտագնա խաղում մրցեց «Արսենալ»-ի հետ և հաղթանակի հասավ 1:4 հաշվով:
Կարծիքներ