Ախուրյանում բեռնատար է այրվել

Ախուրյանում բեռնատար է այրվել

Հուլիսի 25-ին՝ ժամը 16։51-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի Մհեր Մկրտչյան փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:17-ին, մարվել՝ 17:39-ին: Այրվել են «GAZel» մակնիշի բեռնատարի դիմային հատվածը, թափքը և գազաբալոնից արտահոսած գազը:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում