Ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 30-50 տոկոսով․ վարչապետ

 Ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 30-50 տոկոսով․ վարչապետ

Այսօր՝ մարտի 17-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն  է անցկացրել ԿԳՄՍՆ-ում։ 

 

«Բարեփոխումները պետք է ոչ թե հակադիր ու թշնամական լինեն մեր իրականության հետ, այլ ընդհակառակը՝ բխեն այդ իրականությունից, իրականության կարիքները ըմբռնելու եւ հասկանալու առանձնահատկություն ունենան:
Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել ԿԳՄՍՆ-ում»,-նշել է նա։

Վարչապետը խոսեց նաև ուսուցիչների աշխատավարձերի մասին, ասելով՝ սեպտեմբեր ամսից վճարման համակարգը կփոխվի։

«Մենք պետք է համոզված լինենք, որ դասասենյակ մտնող ամեն ուսուցիչ համապատասխանում է այն չափորոշիչներին, որ ըստ էության պետության կողմից առաջարկվող բովանդակությունը կարողանալու է պատշաճ ձևով մատուցել աշակարետներին և ընդ որում դրա համար ստանալ արժանապատիվ վարձատրություն, որը հենց իր՝ մասնագետի համար, սեփական մասնագիտական վերապատրաստամն խթաններ, մոտիվացիա կստեղծի և մյուսներին էլ հնարավորություն կտա և ակնհայտ կդարձնի այդ աշխատանքի կարևոր և արժանապատիվ բնույթը։ Եվ մենք հիմա այս տարի սեպտեմբերից պատրաստվում ենք փոխել ուսուցիչների վճարման՝ աշխատավարձի համակարգը՝ հետևյալ տրամաբանությամբ․ հաջողությամբ ատեստավորում անցած, այսինքն մասնագիտական որակավորումը վերահաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով, սկզբնական շրջանում, կբարձրանա, հետագայում, համոզված եմ, որ այս համակարգի առավել հղկման արդյունքում մենք այս գործընթացում կունենանք լրջագույն հաջողություններ այս եռանկյունու մեջ՝ հանրակրթության չափորոշիչ, առարկայական չափորոշիչ, ուսուցիչների ատեստավորման համակարգ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում