«Ընթանում է իրավական գործընթաց». Ավանեսյանը Արտաշատի բուժկենտրոնի խնդիրների մասին

«Ընթանում է իրավական գործընթաց». Ավանեսյանը Արտաշատի բուժկենտրոնի խնդիրների մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն:

Նա հանդիպում է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ, ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը:

Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին` նշելով, որ ընթանում է նաև իրավական գործընթաց։

«Ֆինանսական և կառավարչական սխալները չպետք է անդրադառնան բուժաշխատողների աշխատանքային իրավունքների և պայմանների վրա:

Անհրաժեշտ է շարունակել պատշաճ բուժօգնությունը մեր քաղաքացիներին։ Բժշկական կենտրոնը սարքավորոմներով հագեցնելու հարցը իմ օրակարգում կլինի։ Պետք է համատեղ աշխատենք առկա խնդիրները արագ կարգավորելու ուղղությամբ, իսկ ձեզնից ակնկալում եմ աշխատանքային, մասնագիտական և ֆինանսական կարգապահություն»֊ իր խոսքում նշել է Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշել է, որ բուժկենտրոնում կլինի վարչական հատվածի փոփոխություն։ Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում