«Ուրալ»-ը պարտվեց. Հարոյանը չմասնակցեց խաղին
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը սեփական հարկի տակ ընդունեց Տուլայի «Արսենալ»-ին:
«Ուրալ»-ի ֆուտբոլիստները զիջեցին «Արսենալ»-ին 1:3 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Ուրալ»-ի հայտացուցակում էր, սակայն մնաց պահեստայինների շարքում:
Այս տուրից հետո «Ուրալ»-ը մրցաշարային աղյուսակում 9-րդն է և ունի 29 միավոր: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության ավարտին մնաց մեկ տուր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի այս տարվա չեմպիոն ժամանակից շուտ հռչակվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը:
Կարծիքներ