Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը հարգանքի տուրք են մատուցել արցախյան պատերազմում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին, մեկ րոպե լռությամբ հարգել նահատակված հերոսների անմահ հիշատակը:
Կարծիքներ