Նունե Սարգսյանն այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանն այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան:
Նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ տիկին Նունե Սարգսյանը թանգարանի տնօրենի՝ Ռուզան Սարյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին, եղել է Մարտիրոս Սարյանի արվեստանոցում:
Շրջայցի ընթացքում տիկին Սարգսյանին են ներկայացվել թանգարանի ընթացիկ աշխատանքները, կրթական ու մշակութային ծրագրերը, ինչպես նաև առաջիկա անելիքները:
Կարծիքներ