Սանկտ Պետերբուրգում ավտոբուսն ընկել է գետը․ կա 3 զոհ

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսն ընկել է գետը․ կա 3 զոհ

Սանկտ Պետերբուրգի կենտրոնում մարդատար ավտոբուսն ընկել է Մոյկա գետը, որի հետևանքով 3 մարդ մահացել է, 6-ը՝ հոսպիտալացվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 13։00-ին։ Նշվում է, որ վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը։

Փրկարարական աշխատանքներին մասնակցում է գրեթե 70 մարդ։

Հարուցվել է քրեական գործ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում