Փոփոխություններ՝ ուղղված բնապահպանական հարկի նպատակային օգտագործմանը
Շրջակա միջավայրի աղտոտման համար վճարվող բնապահպանական հարկի գումարների նպատակային և հասցեական օգտագործման գործող համակարգի բարելավումը շարունակական գործընթաց է:
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքն ընդունվել է 2001 թ., և ժամանակի թելադրանքով հարկ է առաջացել կատարել փոփոխություններ՝ կարգավորումները համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Նախարարը նշել է, որ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերի արդյունավետության մակարդակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է սահմանել միջոցառումների առավելագույն հնարավոր հստակ ցանկ: Այն հնարավորություն կտա համայնքներին սահմանափակ ռեսուրսներով մշակել և իրականացնել առավել նպատակային և հասցեական ծրագրեր:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Կարծիքներ