Բայդեն. Թրամփը պետք է անձամբ միջամտի, որպեսզի դադարեցնի ադրբեջանական առաջխաղացումը Ղարաբաղում և թուրքական վարձկանների մատակարարումը
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը գործող նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար:
«Մեկամսյա ռազմական գործողություններից հետո ժամանակն է, որ նախագահ Թրամփն ուղիղ դիմի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներին՝ անհապաղ դեէսկալացիային հասնելու և Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի առաջխաղացումը կասեցնելու համար», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
Նա կարծում է, որ ԱՄՆ նախագահը պետք է անձամբ միջամտի՝ այս պատերազմը դադարեցնելու համար: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների վարչակազմը պետք է «Թուրքիային և Ռուսաստանին հորդորի դադարեցնել զենքի մատակարարումով հակամարտության էլ ավելի սրումը կանխելու նպատակով, իսկ Թուրքիայի դեպքում՝ վարձկանների մատակարարումը»:
«Միացյալ Նահանգները պետք է առաջնորդեն դիվանագիտական ջանքերը մեր եվրոպացի գործընկերների հետ՝ մարտերը դադարեցնելու համար, և միջազգային մարդասիրական օգնություն ցուցաբերեն, որպեսզի տառապանքներին վերջ տրվի», - ընդգծել է Բայդենը:
Կարծիքներ