Ծաղկաբեր գյուղի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ծաղկաբեր գյուղի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 18-ին, ժամը 03։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաբեր գյուղի սկզբնամասում այրվում է բնակելի տուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակա խորդանոցում, շոգեբաղնիքում և ավտոտնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։20-ին, մարվել՝ 06։43-ին։ Այրվել են խորդանոցի, շոգեբաղնիքի և ավտոտնակի տանիքների փայտե կառուցատարրերը (ընդհանուր մոտ 26 քմ)։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում