Տեղաշարժվելու ամենահուսալի ձևը պետք է լինի հանրային տրանսպորտը. Տիգրան Ավինյան
«Երևան քաղաքում շարունակաբար որքան տնտեսական վիճակը բարելավվի, մարդիկ ունենան գումար, տրամաբանական է, որ ավտոմեքենաների քանակն ավելանալու է»:
Այս մասին Ազգային ժողովում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Բայց դրան կա մեկ լուծում, այդ լուծումը տվել են գրեթե բոլոր զարգացած քաղաքները՝ առաջնահերթությունը տալ հանրային տրանսպորտին, առանձնացված գծերի լուծումները և ավտոմեքենաների համար որոշակի սահմանափակումները։ Այդ լուծումների մասին մենք պարբերաբար խոսում ենք և շուտով կտեսնենք արդեն իրականացման փուլում»,- ասել է նա։
Ըստ Ավինյանի՝ տեղաշարժվելու ամենահուսալի ձևը պետք է լինի հանրային տրանսպորտը։


Կարծիքներ