Մենք ենք որոշում՝ պետք է մնանք, թե դուրս գանք որևէ միությունից․ Պապոյանը՝ ԵԱՏՄ-ի մասին
«Հայաստանն է որոշում կայացնողը՝ մնալ որևէ միության կազմում կամ դուրս գալ»։
ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից հնչող հարցադրումներին, թե Հայաստանը չի կարող միաժամանակ երկու միություններում լինել։
Նախարարը հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է մնալ ԵԱՏՄ-ում այնքան ժամանակ, քանի դեռ դա ճիշտ է համարում։
Պապոյանը նշել է՝ հարցադրումների իրավունք ունեն, իսկ պահանջների վերաբերյալ դեռ պետք է հասկանալ՝ կարո՞ղ են Հայաստանից որևէ բան պահանջել, թե՞ ոչ։
«Մենք ասում ենք՝ ԵԱՏՄ անդամ ենք, շարունակելու ենք մնալ այնքան ժամանակ, քանի դեռ էդպես համարում ենք ճիշտ։ ԵԱՏՄ-ում մեր պահանջներն ամբողջ ծավալով կատարել ենք և կատարում ենք մեր պարտավորությունները»,- շեշտել է նախարարը։


Կարծիքներ