Ջերմուկի քաղաքային զբոսայգին ժամանակակից, հարմարավետ եւ բարեկարգ տեսք կունենա
Ջերմուկի քաղաքային զբոսայգին ժամանակակից, հարմարավետ եւ բարեկարգ տեսք կունենա.
215 մլն. դրամով իրականացվում են Ջերմուկի Քաղաքային զբոսայգու բարեկարգման, հեծանվային ուղու եւ սանհանգույցի կառուցման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՏԶՀ մամուլի ծառայությունը։
12 հեկտար մակերեսում նախատեսված է մուտքերի եւ անցուղիների սալիկապատում ու ավազապատում, նոր նստարանների ու աղբամանների տեղադրում, հասարակական զուգարանի կառուցում:
Աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ ՀՀ կառավարության միջոցներով:
Կարծիքներ