Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար
Հայաստանից արտահանվող ձուկն իրացման նոր շուկաներ է գտել Եվրամիությունում և Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Ռուսաստանում սահմանափակումների սահմանումից հետո։ Այս մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ նախկինում Հայաստանից կենդանի ձուկն արտահանվում էր հիմնականում Ռուսաստան, սակայն սահմանափակումներից հետո տնտեսվարողները սկսել են արտադրանքը մշակված, պաղեցված կամ սառեցված վիճակում արտահանել ԵՄ և ԱՄԷ։
«Մենք գիտեինք՝ մեր ձուկը վատն է ու մենակ Ռուսաստանում կարող է վաճառվել, բայց, պարզվում է՝ շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվել, Եվրոպական միությունում էլ։ Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով»,- հայտարարել է նախարարը։
Պապոյանը նաև անդրադարձել է Հայաստանի տնտեսության դիմացկունությանը՝ նշելով, որ չնայած արտահանման սահմանափակումներին՝ գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմել է 4,8 տոկոս։
Նրա գնահատմամբ՝ ավելի մեծ անկումից խուսափելուն նպաստել են կառավարության տրամադրած թիրախային աջակցությունները և տնտեսության նախապատրաստվածությունը արտաքին մարտահրավերներ


Կարծիքներ