Հոնկոնգում COVID-պատվաստումից հետո առաջին մահն է արձանագրվել
Հոնկոնգում հայտնել են հակակորոնավիրուսային պատվաստումից հետո մահվան առաջին դեպքի մասին։ Մահացածը 66-ամյա տեղի բնակիչ է, ով ունեցել է քրոնիկական հիվանդություններ՝ դիաբետ, հիպերտոնիա, հիպերլիպիդեմիա, հայտնում է RTHK-ը։
Մահը վրա է հասել առաջին ներարկումից 3 օր անց։ Պացիենտն ինքնազգացողության հետ կապված բողոք չի ունեցել։
Նա Pfizer/BioNTech ընկերության մշակած պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել էր մարտի 16-ին։ Տղամարդուն մահացած են հայտնաբերել մարտի 19-ին, իր մեքենայի մեջ։
Այս դեպքի հետաքննմամբ զբաղվում է փորձագիտական կոմիտեն։
Կարծիքներ