Լեհաստանն անցնում է 3-շաբաթյա համազգային լոքդաունի
Լեհական իշխանությունները մարտի 20-ից ողջ երկրում սահմանում են լոքդաուն։ Կորոնավիրուսի երրորդ ալիքի ֆոնին կարանտինային խստացված միջոցառումները կշարունակվեն մինչև ապրիլի 9-ը։
Համաձայն սահմանափակող միջոցառումների՝ կփակվեն հյուրանոցները, կինոթատրոնները, թանգարանները, ֆիթնես ակումբները, մշակութային հաստատություններն ու մարզական օբյեկտները։ Բացի այդ, կսահմանափակվի առևտրի կենտրոնների աշխատանքը, իսկ 1-3-րդ դասարանի աշխակերտները կանցնեն հեռավար կրթության։ Զատկի շաբաթը կանցնի լոքդաունի պայմաններում։
Մարտի 15-ին հայտնի էր դարձել, որ Լեհաստանում կորոնավիրուսով հիվանդացության աճը մեկ շաբաթում կազմել է 75 տոկոս։ Առողջապահության նախարարությունում երկրի համաճարակային վիճակն անվանել են տագնապալի։
Worldometers-ի վերջին տվյալներով՝ մինչ օրս Լեհաստանում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 2 մլն մարդ, մահացել՝ 48․8 հազարը։
Կարծիքներ