Երևանում շարունակվում են միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքները
Մայրաքաղաքում շարունակվում են միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Լենինգրադյան փողոցում աշխատանքներն արդեն ընթացքում են: Հին ասֆալտբետոնե ծածկը փոխարինվում է նորով, նորոգվում են ժամանակի ընթացքում առաջացած ցանցային ճաքերը:
Ասֆալտապատմանը զուգահեռ՝ իրականացվում է նաև դիտահորերի բարձրացման աշխատանքներ: Այս տարի, ընդհանուր առմամբ, Երևանում կնորոգվի 52 կմ ճանապարհահատված:
Կարծիքներ