Որևէ փաստաթուղթ չկա. ԱԺ պատգամավոր

Որևէ փաստաթուղթ չկա. ԱԺ պատգամավոր

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Վարչապետն այսօր Ազգային ժողովում հրապարակային ասել է հետևյալը.

Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը կարմիր գիծ է, և մենք ամեն բան անելու ենք պահպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Մենք պատրաստ ենք ( ՀԵՏԱԳԱՅՈՒՄ, ՈՉ ՀԻՄԱ, ՈՉ ԱՅՍՕՐ) ստորագրել մի թուղթ, որը կապահովի տևական խաղաղություն և անվտանգություն ՀՀ֊ի համար։

Ու նշել է ՀՀ տարածքի չափը։

Այս պահին ՈՉ ՄԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԿԱ, ԱՆԳԱՄ ՍԵՎԱԳԻՐ ՈՐԵՎԷ ՏԵՔՍՏ ՉԿԱ, ոչ սեղանի վրա, ոչ սեղանի տակ, ոչ դարակում, ոչ թղթապանակում։ Հետևաբար որևէ բան ՉԻ՛ ստորագրվելու։

Այս պատասխանով վարչապետը չէր բացառում, իր հանձնառությունն էր ևս մեկ անգամ շեշտում, որ ԱՊԱԳԱՅՈՒՄ, ՈՉ ԱՅՍՕՐ, ՈՉ ՀԻՄԱ, ՈՉ ՄԻ ԺԱՄԻՑ , ՀԵՏՈ` ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ, ՄԻԱՅՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՆՑ ՍՈՒՎԵՐԵՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՄԻ ՄԵՏՐ ԶԻՋԵԼՈՒ ԿՔՆՆԱՐԿԻ ԿԱՄ ԿՍՏՈՐԱԳՐԻ ՓԱԱՏԱԹՈՒՂԹ։ Այսքանը։

ԱՅԼ ԲԱՆ ՉԿԱ՛, որևէ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ չկա՛։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում