Ամոթալի է, երբ թուրքը ճամփեն փակում է ու մենք նոր ենք իմանում, որ համայնքային ճանապարհները ողբալի վիճակում են․ Զոհրապ Եգանյան
Առավել ամոթալի է, երբ թուրքը ճամփեն փակում է ու մենք նոր ենք իմանում, որ համայնքային ճանապարհները ողբալի վիճակում են,- ֆեյսբուքի իր էջում գրել է Զոհրապ Եգանյանը։
Նա, մասնավորապես գրել է․
«Առավել ամոթալի է, երբ թուրքը ճամփեն փակում է ու մենք նոր ենք իմանում, որ համայնքային ճանապարհները ողբալի վիճակում են։
30 տարի կարևորը Երևանն է, հատկապես` Հյուսիսային պողոտայի հատվածը: Տարածաշրջանում նման քանդվող ու անանցանելի ճանապարհներ ուրիշ տեղ չկա:
Թե բա խելացի, հայրենասեր, վերջապես` Առաջին Քրիստոնյա: Առաջին անգամ հայրենասեր ֆեյսբուքցիները տեսան նաև, որ սահմանամերձ դարձած շատ գյուղերում մարդ գրեթե չկա, դպրոցները «հիշեցնում» են գոմեր և այլն: Էս ենք...»։
Կարծիքներ