Քոչարյանի աջակից Նարեկ Սամսոնյանը Կապանի ընտությանը նախորդող լռության օրը ատելություն է քարոզում ՔՊ-ի դեմ՝ հօգուտ Փարսյանի

Քոչարյանի աջակից Նարեկ Սամսոնյանը Կապանի ընտությանը նախորդող լռության օրը ատելություն է քարոզում ՔՊ-ի դեմ՝ հօգուտ Փարսյանի

Նոյեմբերի 14-ին, Կապան համայնքում կկայանա ավագանու ընտրությունը, որ էլ կընտրի ապագա համայնքապետին: Այսօր՝ լռության օրը, «Ժուռնալիստների միության նախագահ» Սաթիկ Սեյրանյանին պատկանող 168.am-ը հրապարակել է Քոչարյանի աջակից Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը՝ «Սիրելի կապանցիներ, վաղվա ձեր ընտրությունը թուրքի ու հայի միջև ա, ձեր քաղաքը հանձնողների և այն պաշտպանողների միջև ա» վերտառությամբ, որը բացահայտ ատելության քարոզ է Կապանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուի դեմ՝ հօգուտ «Շանթ» դաշինքի համայնքապետի թեկնածու Գևորգ Փարսյանի և հակաքարոզչություն մյուս թեկնածուի դեմ։

Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի` քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է։ Ասել է թե, թե գրառումը, թե ԶԼՄ-ում դրա հրապարակումը ակնհայտ ապօրինություն է, գրում է Civic.am-ը։

Նշենք, որ Civic.am-ը դիմել է գլխավոր դատախազություն և ԿԸՀ գրառման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Ստանալուն պես հավելյալ կտեղեկացնենք։

Ի դեպ, Երևանի իր բնակարանից կապանցիների համար խիստ մտահոգվող և նրանց ուղղորդող Նարեկ Սամսոնյանի գրառումը ևս մեկ անգամ բացահայտում է, թե ովքեր են կանգած «Շանթ դաշինիքի» թեկնածուի հետևում:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում