Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

Երևանի Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ մեկնարկել է ընդդիմության «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

Շարժման անդամները երեկ և այսօր անհնազանդության ակցիաներ չեն անցկացրել, փոխարենը՝ խոստացել են երկուշաբթի օրվանից ավելի ուժգին թափով անցնել դրանց:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած շարժումը ակցիաներին զուգահեռ նստացույց է հայտարարել Ֆրանսիայի հրապարակում, որն իրականացնում են շարժման փոքրաթիվ անդամներ: 

Լուսանկարը՝ 18:00-ի դրությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում