Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

Մայիսի 16-ին Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Միջոցառումը նվիրված է լինելու ՀԱՊԿ-ի 30-ամյակին։ Նախատեսված է և՛ առաջնորդների հանդիպում, և՛ նրանց առանձին շփում՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով: Միջոցառման արդյունքների մասին լրագրողներին տեղեկատվություն կտրամադրեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկա պահին նախագահում է ՀԱՊԿ-ում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում