Ադրբեջանցիները հարձակվել են Էրիկի յութուբյան ալիքի վրա և ջնջել վեց երգ

Օրը կրկին սկսվեց շատ հետաքրքիր ։ Այս մասին գրել է երգիչ Էրիկ Կարապետյանը.
«Մեր օրինախախտ հարևանները կրկին չեն հանդարտվում ու այս անգամ էլ կեսգիշերից հարձակվել են իմ Youtube-յան ալիքի վրա ՝ կեղծ հղումներ անելով - ջնջել 6 երգ ՝ նշելով որ դրանք էլ են ադրբեջանական
և իհարկե իրենց սովոր ձևով ՝ շանտաժի միջոցով փորձում են վերականգնել իրենց կատարումներից մեկը , որը մենք արդեն հեռացրել ենք Youtube-ից և երբեք չենք վերականգնելու
Իմ Երգերը մոտ օրերս կվերականգնվեն անկասկած , իսկ նման էժանագին քայլերն ինձ չեն վախեցնում և ընդհանրապես չեն կանգնեցնելու ՝ անգամ եթե ջնջեն բոլոր հաշիվներս !
Ցավոք չեմ կարող չնշել .
Այս օրերին մինչ ես պայքարում եմ ադրբեջանցիների դեմ իմ իրավունքները վերականգնելու համար ՝ իմ հայրենակիցներից ոմանք նյութեր են տեղադրում «Սկանդալ, Վիճաբանություն, Գումարներ ,Բամբասանք» և այլ սխալ ու անհիմն վերնագրերով ՝ արատավորելով իմ անունն ու համբավը
Կոչ եմ անում դադարեցնել այդ ամենն ու չխանգարել ինձ ՝ կարևոր պայքարում »:
Կարծիքներ