Ի՞նչ պատահեց տարածաշրջանային և միջազգային անվտանգության և կայունության պահպանման, մարդու իրավունքները պաշտպանելու Ձեր պարտականությունների հետ. Սոսի Թաթիկյան
Հարգելի ՄԱԿ, այսօր կրկին Ձեր օրն է ..
Տարիներ շարունակ, ես ամեն տարի նշել եմ ձեր օրը, հպարտ լինելով, որ տարբեր առիթներով ծառայել եմ Ձեզ Կոսովոյում, Թիմոր-Լեստեում, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում, Գվինեա-Բիսաույում, Եթովպիայում և վերջապես Հայաստանում Ձեր Խաղաղապահական և քաղաքական առաքելությունների և զարգացման ծրագրերում:
10 տարի շարունակ ես միշտ անկեղծորեն հավատացել եմ Ձեր մանդատին և հիմնական արժեքներին:
Նույնը չեմ կարող ասել այս տարվա մասին: Ավելին, ես ամաչում եմ, որ իմ կյանքի 10 տարինները նվիրել եմ մի կազմակերպությանը, որը չի փորձում դադարեցնել իմ ազգի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիան, ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ սանձազերծված պատերազմը, ուղղված Լեռնային Ղարաբաղում հայերի կյանքի իրավունքի դեմ` ընդդեմ նրանց իրավունքի ինքնորոշման, որն ամրագրված է քաղաքացիական և քաղաքական, սոցիալական և տնտեսական իրավունքների, միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքի խախտումների, պատերազմական հանցագործությունների, բալիստիկ հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ ձեր կարևոր կոնվենցիաներում:
Ի՞նչ պատահեց տարածաշրջանային և միջազգային անվտանգության և կայունության պահպանման, մարդու իրավունքները պաշտպանելու և խթանելու ձեր առջև դրված խնդիրների՝ այդ թվում ինքնորոշման իրավունքի, նոր ցեղասպանությունների կանխարգելման, հերթական էթնիկ զտումները կանխելու, «ոչ մեկին հետ չթողնելու» ձեր պարտականությունների հետ:
Ես շատ լավ գիտեմ ձեր բյուրոկրատական սահմանափակումները, որոնք ստեղծվել են ձեր կանոններով և ընթացակարգերով: Այնուամենայնիվ, ես ավելի լավ գիտեմ ձեր Կանոնադրությունը, հիմնական կոնվենցիաներն ու պայմանագրերը, և չեմ տեսնում, թե ինչպես են կանոններն ու ընթացակարգերը արդարացնում ձեր գործողությունների բացակայությունը, երբ խախտվում են ձեր հիմնական սկզբունքները:: Դա ինձ մոտ առաջացնում է ճանաչողական դիսոնանս:
Ես հիմա ավելի հպարտ եմ, որ 4 ամիս առաջ դադարեցի աշխատել ձեզ համար և ձեզ հետ, քանի որ եթե ես մնայի այդ կազմակերպությունում, ապա այս կրիտիկական իրավիճակում չէի կարողանա որևէ կերպ նպաստել իմ երկրին և ազգին: Դուք ինձ կպարտադրեիք բարձր աշխատավարձ ստանալու դիմաց, կատարել շատ սովորական աշխատանքներ՝ չգիտակցելով իրական կարիքները պարտադրելու էիք չեզոք մնալ: Կամ ինձ աշխատանքից հեռացնելու էիք այն բանի համար, որ չեմ հետևել ձեր սոցիալական լրատվամիջոցներին կամ հանդիպումների ընթացքում ձեր լռությանն ու անգործությանը հակառակ եմ արտահայտվել:
Հարգելի Միավորված ազգերի կազմակերպություն, հուսով եմ, որ իմ հիասթափությունը կհաղթահարվի, և դուք վերջապես կգործեք ձեր մանդատին և հիմնական արժեքներին համապատասխան՝ ցուցադրելով ձեր աշխատակազմից պահանջվող ազնվությունը, բազմազանության նկատմամբ հարգանքը և պրոֆեսիոնալիզմը:
Սոսի Թաթիկյան
Կարծիքներ