Հնդկաստանն ստացել Է ռուսական Ս-400 զենիթա-հրթիռային համալիրների նոր խմբաքանակ
Հնդկաստանում ստացվել Է ռուսական Ս-400 զենիթա-հրթիռային համալիրների նոր խմբաքանակն առանց ուշացումների՝ չնայած Ուկրաինայում շարունակվող հատուկ գործողությանը: Ապրիլի 15-ին այդ մասին հաղորդել Է India Today թերթը՝ վկայակոչելով կառավարական բարձրաստիճան պաշտոնյաների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ս-400-ների խմբաքանակը տեղ Է հասցվել նավով եւ արդեն շահագործվում Է: Զենիթա-հրթիռային համալիրների մատակարարումների մի մասը տեղ Է հասցվել օդով եւ ծովով, համակարգերն արագորեն տեղակայված են նշանակված վայրերում»,- հաղորդել Է հրատարակությունը: Թերթի զրուցակիցների խոսքով՝ Հնդկաստանը «շարունակում Է իր բեռներն ստանալ առանց որեւԷ ուշացումների, իսկ (զինամթեքի) վերջին մատակարարումն ստացվել Է մի քանի օր առաջ», չնայած Ուկրաինայի ճգնաժամին: Հնդկաստանը ռուսական Ս-400-ներ գնելու մտադրության մասին հայտարարել Է 2015 թվականին:
Ս-400 «Տրիումֆ» հինգ գնդային համալիրների մատակարաման 5,43 միլիարդ դոլարի պարտավորագիրն ստորագրվել Է 2018 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան կատարած այցի ժամանակ: Ս-400 «Տրիումֆը» մեծ եւ միջին հեռահարության ռուսական զենիթա-հրթիռային համակարգ Է: Այն նախատեսված Է օդային հարձակման միջոցների եւ ցանկացած այլ օդային թիրախների խոցման եւ հետախուզման համար՝ ինտենսիվ կրակային եւ ռադիոԷլեկտրոնային հակազդեցության պայմաններում: Համակարգն ունակ Է մինչեւ 400 կիլոմետր հեռավորությամբ խոցելու ինքնաթիռներ եւ թեւավոր հրթիռներ, մինչեւ 60 կիլոմետր հեռավորությամբ՝ բալիստիկ թիրախներ, որոնք թռչում են վայրկյանում մինչեւ 30 կիլոմետր արագությամբ, կարող Է ոչնչացնել թիրախները մինչեւ 30 կիլոմետր բարձրության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ