Մինսկում ընթանում է ընդդիմության «փայլուն երթը» |tert.am|
tert.am: Շաբաթ Մինսկում մեկնարկել է ընդդիմության երթը, որն ավել վաղ հայտարարվել էր որպես «փայլուն երթ»: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, երթին շուրջ 2000 մարդ է մասնակցում:
Կազմակերպիչները երթի մասնակիցներին կոչ են արել ներկայանալ վառ հագուստով, փայլուն աքսեսուարներով և վառ գույնի թաշկինակներով: Շուկայից ոչ հեռու, որն ընդդիմությունը հայտարարել է, որպես ՝սկզբնակետ, ոստիկանական մեքենաներ են նկատվել: Ոստիկանությունը ստուգել է տեղում աշխատող լրագրողների հավատարմագրերը և նախազգուշացրել է ցուցարարներից մոտ 50 մետր հեռավորություն պահելու անհրաժեշտության մասին:
Ընդդիմության կանացի երթն ուղևորվել է մայրաքաղաքի կենտրոն: Ընթացքում նրանց է մոտեցել մոտոցիկլետների շարասյունը՝ սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներով՝ աջակցություն հայտնելով ցուցարարներին:
Իրավապահները փորձել են ձերբակալել մոտոցիկլավարներից մեկին, սակայն ցուցարարներին հաջողվել է խանգարել նրանց:
Կարծիքներ