25 մլն դոլար. Christie’s-ը կվաճառի երբևէ աճուրդի հանված ամենամեծ վարդագույն ադամանդը
Հեղինակավոր Christie’s աճուրդի տունը պատրաստվում է Հոնկոնգում Geneva Magnificent Jewels միջոցառման շրջանակում 25 մլն դոլարով վաճառքի հանել 15.81 կարատանոց շքեղ վարդագույն ադամանդը, որը ստացել է Sakura Diamond անվանումը, գրում է luxurylaunches.com կայքը:
Անթերի մաքրության թանկարժեք քարը համարվում է երբևէ աճուրդի հանված ամենամեծ վարդագույն ադամանդը:
Նշվում է, որ Sakura Diamond-ի յուրահատկություններից մեկը շքեղ վառ գույնն է, որը շատ հագեցած է և ունի ուշագրավ վարդագույն երանգ`մանուշակագույն երկրորդական տոնով` համահունչ ծաղկող սակուրայի գրավիչ գույնին:
Sakura Diamond-ը ներսից գնահատվել է անթերի, ինչով էլ պայմանավորված է դրա բացառիկ օպտիկական թափանցիկությունը:
Կարծիքներ