Բրեդ Փիթը նոր ֆիլմում անձամբ է կատարել կասկադյորական հնարքների 95%-ը
Bullet Train ֆիլմի կասկադյորական հնարքների կորդինատոր Գրեգ Ռեմենտերը Vulture–ին տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը ֆիլմի նկարահանումների ընթացքում կատարել է իր հնարքների 95 տոկոսը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։
57-ամյա Փիթը ֆիլմում խաղում է հայտնի դերասաններ Սանդրա Բուլոքի, Ջոյ Քինգի, Բրայեն Թայրի Հենրիի և այլոց հետ։
«Ես երբեք միաժամանակ չեմ աշխատել այսքան լավ դերասանների հետ. բոլորը գերազանցում են ֆիզիկական մարզման գործողությունները», - ասել է Ռեմենտերը։
Ֆիլմը, որը հիմնված է ճապոնացի գրող Քոթարա Իսաքայի Maria Bettle գրքի վրա, պատմում է «Տոկիո» գնացքում գտնվող պրոֆեսիոնալ մարդասպանների մասին։
Կարծիքներ