Ազատություն Ֆուրգալին. Խաբարովսկում շարունակվում են բողոքի ակցիաները

Ազատություն Ֆուրգալին.   Խաբարովսկում շարունակվում են բողոքի ակցիաները

Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում շարունակվում են բողոքի ակցիաները ի պաշտպանություն նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի։ Ցուցարարներն այսօր իրենց ելույթների ընթացքում հայտարարում էին, որ  Վլադիմիր Պուտինը Մերձմոսկովյան իր բունկերում վախեցած նստած է,  իրեն հռչակել է ռուսական ցար և վախեցած հետևում է իրադարձությունների զարգացմանը։

  

Նրանք վստահեցնում ենք, որ Խաբարովսկն այլևս չի հավատում Պուտինի կողմից անվերջ հայտարարվող ստերին, չի հավատում « արդարադատությանը, ընտրությունների ազնվությանը» եւ այլն։

Խաբարովսկի իրենց հայրենակիցների  համախմբման կոչերին միացել են նաև Վլադիվոստոկի ազգաբնակչությունը։ Ցուցարարները րագրողների հետ զրույցում  նշել են․

«Պուտինը հիմա վախեցած է, և սպասում է հարմար պահի, որ սկսի ձերբակալել ակցիաների առաջնորդներին, այդ դեպքում ցուցարարներին ցրելն ավելի հեշտ կլինի։  Բայց Խաբարովսկը չի հանձնվում:  

Եթե, ոչ այօր ապա առաջիկա հանգստյան օրը ավելի շատ մարդ դուրս կգա փողոց։ Մենք պահանջում ենք ազատ արձակել մեր նահանգապետին ՝ Սերգեյ Ֆուրգալին, եթե նա ինչ-որ բան սխալ է արել, ապա թող դատեն՝ հենց Խաբարովսկի դատարանում բաց ընթացակարգով, և ոչ թե առևանգեն և գաղտնի տեղափոխեն Մոսկվա, որտեղ վաղուց աշխատում է  կեղծ քրեական գործերի գործարանը, հազարավոր դատավորի ​​զգեստներ հագած, դատախազության, ոստիկանության և քննչականի  համազգեստներով մարմնավաճառներ։  

   

Ինչ վերաբերում է  Խաբարովսկի վախկոտ քաղաքապետ Կրավչուկին՝ ով հայտարարում էր, որ մարդիկ փողոց են դուրս եկել փողի համար, հիմա թաքնվել է իր սեղանի հետևում, քանի որ ցուցարարները վանկարկում են. «Կրավչուկ, դուրս արի, Կրավչուկ հեռացիր»:  

Նահանգի բնակիչները ԶԼՄ-ներին կոչ էին անում առավել  շատ տեղեկություններ փոխանցել իրենց հայրենակիցներին, թե ինչ է կատարվում այժմ իրենց նահանգում։ 

«Խաբարովսկը, Կոմսոմոլսկը և այլ քաղաքներ այսօր  բոլորիս օգնության և համերաշխության կարիքն ունեն։ Ունենք բազում տեսանյութեր, եթե մեզանից յուրաքանչյուրը մի փոքր ջանք գործադրի ապա 90 միլիոնից ավելի մեր հայրենակիցներն ավելի շատ տեղեկություններ կիմանան Խաբարովսկում կատարվող իրադարձությունների մասին։ Իսկ Խաբարովսկի բնակիչները իրենց պաշտպանված  կզգան, քանի որ ամբողջ երկիրն է իրենց կողքին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում