«Իմ քայլը» հիմնադրամի անակնկալը Տանձուտի և Այգեշատի աշակերտներին

«Իմ քայլը» հիմնադրամի անակնկալը Տանձուտի և Այգեշատի աշակերտներին

Արմավիրի մարզի Տանձուտ և Այգեշատ գյուղի միջնակարգ դպրոցների աշակերտների համար ուսումնական տարին սկսվեց անակնկալներով ։ «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ շուրջ երեք ամիս տևած շինարարական աշխատանքների արդյունքում հիմնովին վերանորոգվել և կահավորվել են երկու դպրոցների մարզադահլիճները, սանհանգույցները , հանդերձարաններն ու հարակից տարածքները։ Սեպտեմբերի մեկին տեղի ունեցավ կատարված աշխատանքների ցուցադրությունը, որին մասնակցում էին վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, տվյալ նախաձեռնությունը ֆինանսավորած մի շարք բարերարներ եւ այլք։ Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում