Ուզում էի հերթով ներկայացնել կենդանի լեգենդներին՝ համեստ, խոնարհ, աննկատ, անաղմուկ հերոսացող.Վ. Կարապետյան
Ուզում էի հերթով ներկայացնել կենդանի լեգենդներին՝ մեր կողքին համեստ, խոնարհ, աննկատ, անաղմուկ հերոսացող։
Առանց լուսանկարի։
Ամեն օր։
Անընդհատ։
Հետո էդ մարդկանց թիվը կորցրի։
Իրենք շատացան, հինգից դարձան տասը, քսան, հարյուր... դարձան ժողովուրդ, բանակ։
Մայր, ով որդու դագաղի վրա երդվում էր կիսատ ճամփեն մինչև վերջ գնալ՝ մինչև ԳԵՏԸ։
Ապարանցի բուժքույր, ով կրակի տակ արդեն բժիշկ է դարձել։
Կամավորական բժիշկ, ով դաշտային հոսպիտալի ցեխի մեջ փոքր ադամանդի հատիկի է նման։
Համայնքների ղեկավարներ՝ մեկը առաջին գծում հայ ոգու մարմնացում, մյուսը թիկունքում՝ անքուն, ամեն օր հազարավոր տոննաներ մատակարարող ու արցունքով եղբայրներին Աստծուն հանձնող։
Գործարար, ով սկզբում ինքը գնաց ճակատ, հետ եկավ, ու իր կարողությունը կամաց գնում է ճակատ։
Պաշտոնյա, ով ամեն օր լինելիության պայքարում վիրավորներ է տեղափոխում։
Զինվոր։ Բոլորը։
Հրամանատար։ Բոլորը։
Հարյուրավոր, հազարավոր մեր կողքին, անաղմուկ ապրող հերոսներ։
Ազգի հերսապատում։
Նոր էպոսներ։
Հաղթում ենք։
Այլընտրանք չկա։
Ապարանցի բուժքույրը որոշել է։
Կարծիքներ