ԱԺ-ում քննարկվում է ֆինանսական համահարթեցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը

ԱԺ-ում քննարկվում է ֆինանսական համահարթեցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը

Ազգային ժողովը գումարել է հերթական նիստերը: Ըստ օրակարգի, առաջին բաժնում ընդգրկվել է պարտադիր քննարկման ենթակա 3 հարց, որն ընդունվել է առանց քվեարկության: Նախագծի երկրորդ բաժնում ընդգրված 4 նախագծերի հետ կապված առաջարկները հաստատվել են ԱԺ խորհրդի հոկտեմբերի 4-ի նիստում:

Գլխադասային՝ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկել հատուկ ընթացակարգով՝ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպելով առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է օրակարգը: Առաջինը քննարկման է դրվել կառավարության կողմից առաջարկված ֆինանսական համահարթեցման օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։ Այս նախագծով առաջարկվում է 2016-ին ընդունված օրենքի ամբողջական ծավալով իրականացումը տեղափոխել 2024 թվական։ Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով համայնքների խոշորացման և առաջիկա ՏԻՄ ընտրությունների հանգամանքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում