Այգեկ գյուղի մշակույթի տան հանդերձասրահում հրդեհ է բռնկվել

Այգեկ գյուղի մշակույթի տան հանդերձասրահում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:28-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեկ գյուղի չգործող մշակույթի տնից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեկ գյուղի մշակույթի տան հանդերձասրահում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:08-ին, մարվել՝ 19:45-ին: Այրվել են հանդերձասրահի առաստաղը՝ մոտ 25 քմ և կենցաղային իրեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում