Չենք բացառում, որ Պուտինի մասնակցությամբ հոկեյի ինչ-որ հանդիպում կայանա. Պեսկով
Կարմիր հրապարակում այս տարի Գիշերային հոկեյի լիգայի խաղեր չեն նախատեսվում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բայց մենք չենք բացառում, որ նախագահի մասնակցությամբ ինչ-որ հանդիպում կայանա։ Մենք ձեզ անպայման կտեղեկացնենք»,- նշել է Պեսկովը։
Գիշերային հոկեյի լիգան սիրողական սպորտային ասոցիացիա է, որի ստեղծման նախաձեռնությունը եղել է 2011 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նախկինում ռուս հայտնի մարզիկների կողմից։ Լիգայի նախագահի պարտականությունները կատարում է աշխարհի յոթակի չեմպիոն և օլիմպիական կրկնակի ոսկե մեդալակիր Ալեքսանդր Յակուշևը։
2019 թվականին Պեսկովը բացատրել էր, թե ինչու է Վլադիմիր Պուտինը հոկեյ խաղում։ Կրեմլի ներկայացուցչի խոսքերով` սա լավ հանգիստ է նախագահի համար ծանրաբեռնված օրվանից հետո:
Կարծիքներ