Նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքը» ՏԻՄ ընտրություններում ունի 46,68 % ձայն
Ըստ Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալների ՝ «Վրացական երազանքը» տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ունի 46,68% (822,669 ձայն), «Ազգային շարժումը» ՝ 30,7% (541,069) ձայն, փոխանցում է 1tv.ge-ն։
Ընդհանուր առմամբ 3.743 ընտրատեղամասերից հաշվարկվել են 3.742-ի տվյալները (99.97%):
«Գախարիա ՝ Հանուն Վրաստանի» կուսակցությունն ունի 7,8% (1,37,414 ձայն), «Լելո» -ն ՝ 2,71% (47,836 ձայն), իսկ մյուս կուսակցությունները ստացել են երկու տոկոսից պակաս:
Նախնական տվյալներով ՝ քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի 20 մունիցիպալիտետում։
Կարծիքներ