Գագիկ Սուրենյանը նշանակվել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ
Պետական այս բարձր պաշտոնն ինձ համար որքան ոգևորող է, նույնքան էլ՝ պարտավորեցնող: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Գագիկ Սուրենյանը՝ կիսվելով նորությամբ առ այն, որ նշանակվել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ
«Պարտավորված եմ զգում հետագայում նույնպես բարեխղճորեն իրականացնելու աշխատանքային պարտականություններս, գիտակցելով դրա կարևորությունը պետության, հանրության և տնտեսության կայուն զարգացման, բնակչության առողջության և ունեցվածքի պաշպանության գործում»,- գրել է նա:
Կարծիքներ