Հանրապետության հրապարակում գտնվող «Հայփոստ»-ի տանիքում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան
Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող «Հայփոստ»-ի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:
Այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը:
«Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Հայփոստ»-ի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Տուժածներ չկան»,- նշեց Բաղդասարյանը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է մարտի 15-ին, ժամը 04։30-ին:
ԱԻՆ-ից նաև հայտնում են, որ հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծ պողոտայի թիվ 2 շենքի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։18-ին, մարվել՝ 07։44-ին։ Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 200 քմ և 4-րդ հարկի բաղդադե առաստաղը ՝ մոտ 100 քմ։
Ժամը 09:30-ի դրությամբ դեպքի վայրում դեռևս գտնվում է 3 մարտական հաշվարկ և 1 շտապօգնության մեքենա:
Կարծիքներ