Թրամփը կրկին հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու մասին և նշել, որ իրեն ամբողջությամբ նվիրել է ամերիկացիների համար պայքարին

Թրամփը կրկին հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու մասին և նշել, որ իրեն ամբողջությամբ նվիրել է ամերիկացիների համար պայքարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 1 շաբաթվա ընթացքում առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ տեղի ունեցած ընտրությունների ընթացքում հաղթել է, սակայն չի պատասխանել լրագրողների հարցերին: Այս մասին գրում է РИА Новости-ն:

«Ես հաղթել եմ, իմիջայլոց: Բայց, ոչինչ, մենք ամեն ինչ կպարզենք: Մոտ 74 միլիոն քվե»,- ասել է Թրամփը:

Թրամփը ելույթ է ունեցել Սպիտակ տանը, որպեսզի հայտարարի դեղորայքի գները նվազեցնելու նախաձեռնության մասին: Նա ասել է, որ իրեն ամբողջությամբ նվիրել է ամերիկացիների համար պայքարին: 

«Դուք սա տեսնում եք, և այն հեշտ չէ իրականացնել»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում