«Վեսթ Հեմը» ցանկանում է ձեռք բերել Սամի Խեդիրային

«Վեսթ Հեմը» ցանկանում է ձեռք բերել Սամի Խեդիրային

Թուրինի «Յուվենտուսի» գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան կարող է մարզական կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Goal.com-ի տեղեկություններով՝ «Վեսթ Հեմը» 33-ամյա Խեդիրային ցանկանում է ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խեդիրայի ծառայություններով հետաքրքրված է նաև ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամին»:

Հիշեցնենք, որ Խեդիրան Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» է տեղափոխվել 2015 թվականին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում