ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակվում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերին և համագործակցության նոր հեռանկարներին:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը բարձր է գնահատում ՄԱԿ-ի կառույցների հետ ճկուն համագործակցությունը տարբեր ուղղություններով:
Կողմերն անդրադարձել են «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) աջակցությամբ։ Այս համատեքստում կարևորվել են երիտասարդության ինդեքսի ձևավորմանն ուղղված կարողությունների զարգացումն ու այդ ուղղությամբ համագործակցության շարունակականությունը։ Քննարկվել են նաև ընթացիկ համագործակցության ծրագրերը՝ հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման, ներդրման և առողջ ապրելակերպի դասավանդման բարելավման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում ՄԱԲՀ-ն վերահաստատել է հետագա աշխատանքների իրականացմանն աջակցության պատրաստակամությունը:
Քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր։
Կարծիքներ