Քիշնևի օդանավակայանում քաղաքացին կրակոցներ է արձակել
Քիշնևի օդանավակայանում քաղաքացին, ում արգելել են մուտք գործել Մոլդովա, կրակոցներ է արձակել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Սպուտնիկ Մոլդովա»-ն։
Նշվում է, որ անհայտ անձը կրակել է սահմանապահների ուղղությամբ և պատսպարվել շենքերից մեկում։
Ավելի ուշ, Մոլդովայի ուժայինները գրոհել օդանավակայանի այն շենքը, որտեղ պատսպարվել էր զինված անձը և ձերբակալել նրան։
Լրատվամիջոցը հայտնում է նաև երկու զոհի մասին, որոնց թվում է սահմանապահը և քաղաքացիական անձը։
Կարծիքներ